Երթուղի դուրս կգա վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ

Մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների ուժերով։ Այն ուղևորների հարմարավետ երթևեկությունը կապահովի ևս 3,5 տարի։

Արդյունքում՝ գնացքների Էլ․ հավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոններից բաղկացած շարժակազմ, ինչն էլ էապես կթեթևացնի վագոնների ծանրաբեռնվածությունը և ավելի հարմարավետ կդարձնի ուղևորափոխադրումը։

Համաձայն Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների և համապատասխան հրահանգներիր՝ նշված աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել