«Այս անցնող վեց, և հատկապես՝ չորս տարիները «նշանավորվել են»՝ Արցախի կորստով և մեր սիրելի քույրերի և եղբայրների տեղահանմամբ, հազարավոր զոհերով, վիրավորներով, անվտանգային համակարգի ամբողջական փլուզումով, դաշնակիցներին և գործընկերներին թշնամացնելով և անվստահելիության համբավ վաստակելով, բանակցային գործընթացներին ոչ մի օրակարգ չունենալով, բացի՝ խաղաղություն մուրալը, բանտերը լցնել քաղկալանավորներով։ Ահա այն ամենը, որ բերել է այս մարդը, և այս ամենը համեմելով ստով, սիրելով և խոնարհվելով։ Դեռ չեմ խոսում կեղծ թեզերի մասին․ իրական և պատմական, Հայաստանի և Հայոց պատմության, Արարատի և Արագածի հակադրության, ցեղասպանության ուղղակի ժխտման, հայ եկեղեցու դեմ հալածանքի»,- այսօր՝ մայիսի 12-ին Հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա հավելեց, որ շարքը շատ է, և չի ուզում անդրադառնալ․ «Այս ամենով հանդերձ իրենք իրենց կոչում են լեգիտիմ վարչապետ՝ ստով և խաբեությամբ ընտրված, փաստացի՝ բարոյապես և քաղաքականապես չլինելով ժողովրդի իշխանությունը։ Այդ պատճառով՝ նա պետք է հեռանա։