Բագրատ Սրբազանը տեսաուղերձով սփյուռքահայերին կոչ է արել միանալ պայքարին աջակցող հանրահավաքներին, որոնք տեղի կունենան մայիսի 12-ից 14-ը տարբեր երկրներում։
Սրբազանը հայտնել է․«Շատ ուրախ եմ, որ դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում Հայաստանի Կառավարության ձեռնարկած գործունության նկատմամբ, որով մեր հայրենիքի տարածքներից միակողմանի զիջումներ են տեղի ունենում մեր թշնամուն այս պարագայում` Տավուշում, հետագայում` Սյունիքում, Գեղարքունիքում, Ջերմուկում։ Մենք նույնիսկ չգիտենք, թե որտեղ է սահմանափակվելու այս ամբողջ ընթացքը։ Սա մեզ համար ստի ու ճշմարտության պայքար է, ես առավել քան համոզված եմ, որ ճշմարտությունը պետք է հաղթի, ճշմարտության հաղթանակով մենք բոլորս կազատագրվենք, լինի դա Սփյուռքում, թե Հայաստանում»։