Լրագրողի հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ ե՞րբ են սկսվելու խորհրդակցությունները անվստահություն հայտնելու հետագա ընթացքի մասին՝ քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը պատասխանեց, որ չի կարող ասել դա խորհրդակցությո՞ւն է, թե՞՝ ոչ, բայց երեկվանից արդեն ՔՊ-ի նախաձեռնությամբ որոշ կոնտակտներ իրենց հետ եղել են․ «Անուններ չեմ կարող ասել, բայց, խնդրեմ, կարող եմ հերքել։ Այս ամենը հաշտության մասին է, մենք որևիցե մեկին թշնամի չենք դիտարկում, այս ամեն ինչը նաև իրենց համար է, հետևաբար իրենց այս վարքի մեջ որևէ արտառոց բան չկա, որ մարդիկ մտածում են, վախենում են և այլն՝ թե այսպիսի բան ինչպես կարող է լինել։ Մենք բարիկադների տարբեր կողմերում չենք, մեր խնդիրը՝ այս բարիկադները կոտրելն է ամբողջությամբ»։