Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Հանրապետության հրապարակ։
«Ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճել»,-այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասեց Բագրատ սրբազանը։
«Մայիս 9-ը մեր երբեմնի եռատոնը, մեզանից գողացված ուրախության մեջ, այս անպատվության ժամանակներում մենք միասին հավաքվել ենք վերստին հաստատելու և ասելու, որ ոչինչ և ոչ ոք, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց ոգին, փառավոր ոգին ընկճել։
Մենք Տավուշից ենք գալիս, ՀՀ-ի դարպասներից, պատվով ժողովրդից դեպի պատվով քույրեր և եղբայրներ։
Հոգին հաղթել է «դուխին», և հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին»,-ասել է նա։