Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ , քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։
Աստված է մեր Տերը:
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար»։
Նշենք, որ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե Ազգային անվտանգության ծառայություն է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: