ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ վերջին շրջանում Մոսկվայի և Երևանի միջև «խնդրահարույց հարցեր են կուտակվել»։
Ռուսաստանի իշխանությունները ակնկալում են, որ առաջիկա բանակցությունները հնարավորություն կտան պարզաբանել հարցերը: