Արդարադատության ոլորտի բարեփոխումների, դատավորների գնահատման նոր համակարգի միջոցառումների քննարկման ժամանակ ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը նշեց, որ դատավորների հետ աշխատանքը, որը վերջին մեկուկես տարվա ընթացքում պատիվ է ունեցել իրականացնելու, «ձեռք է բերել մարդկանց ինտելեկտուալ բույլ», որոնք նվիրված են իրենց աշխատանքին։
«2018 թվականից հետո ինքնամաքրման բավականին լուրջ գործընթացներ են տեղի ունեցել, և վստահ եմ՝ դրանք շարունակվելու են, եթե լինեն որոշակի դրսևորումներ։ Ինչ վերաբերում է գնահատման համակարգին, ես պետք է նշեմ, որ այն կարևոր է, ու դատավորներին թեկուզ մեկ կամ երկու օրով կտրելով իրենց աշխատանքից, այնքանով եմ կարևորում այս միջոցառումը, որ սա արդարության մասին է հենց դատավորների համար։ Մենք դատավորներից ակնկալում ենք արդարություն, արդարադատության իրականացում, բայց ինքներս դեռևս չենք կարող ասել, որ հենց դատավորներն ունեն արդար համակարգ իրենց համար»,-ասաց նա։
Թումանյանցն ընդծեց, որ ցավալիորեն այսօրվա գնահատման համակարգը ամբողջությամբ չի արտացոլում այն ակնկալիքները, որոնք իրենք ուզում ենք ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում։