«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև 24.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան և Հաղթանակի թաղամասերի,
• Կոտայքի մարզի՝ գյուղ Պռոշյան 5 փողոցի և նրբանցքների:
• Արմավիրի մարզի՝ գյուղ Մերձավանի ջրամատակարարումը.
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: