Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի մեկնարկած քայլերթի մասին

Այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում՝ լրագրողներից մեկի հարցին՝ Տավուշում մեկնարկած երթին ինչպե՞ս է վերաբերվում իշխանությունը, և չկա՞ մտավախություն, որ երթի մասնակիցների պահանջը արդարացի է, Սիմոնյանը պատասխանեց, որ չգիտի՝ ինչ պահանջի մասին է խոսքը․ «Ես քաղաքական գործիչ եմ, ես քաղաքական առաջարկ չեմ լսել։ Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր մեր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ, կարող եմ համաձայն չլինել, ինչպես նաև՝ իրենք իմ կարծիքի հետ։ Բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել։ Եթե իրենց առաջարկը Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ևս մեկ ինչ-որ քայլով հարձակվելը, թող ջոկատներ կազմեն»։

Նա հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը միակողմանի զիջումների չի գնում, ֆիքսում է իր սահմանը, և այդ գործընթացը շարունակվելու է, այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր․ «Այդ քարտեզներին և իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք»։

ԱԺ նախագահի խոսքով՝ բնակչությունը կարող է գալ, հնչեցնել իր ձայնը, դա ժողովրդավարություն է․ «Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել