Մայիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հրդեհից հետո հայտնաբերվել է երկու երեխայի դի։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ-ից փոխանցեցին, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Մարելուց հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան աղջիկների դիեր։