Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ

Ապրիլի 30-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել կալանավորված անձ Ն Բ-ն, ում քրեակատարողական ծառայողները ենթարկել են անձնական խուզարկության և գուլպայի միջից հայտնաբերել փաթեթ՝ 3.0 գր, թմրանյութի նմանվող, բուսական զանգվածով։ 

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել կալանավորված անձ Կ Գ-ն, որի խուզարկությամբ նրա մոտ առկա ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է կիսաայրված գլանակ՝ լցված 0,5 գր, թմրանյութի նմանվող, չոր, բուսական զանգվածով։   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել