Այսօր՝ ապրիլի 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանության ծառայողը ձերբակալվածների պահման վայրի խցերից մեկում կախված վիճակում հայտնաբերել է տղամարդու դի: Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Ինքնասպանության հասցնելը՝ ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի կամ զինծառայողի նկատմամբ) և ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփութությունը՝ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները պարզվում են։