Սա հերթական կեղծիքն է, փորձում են ուղղակի ժամանակ շահել կամ քնեցնել գործընթացը․ Սուրեն Պետրոսյան

Երևան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է։ Սուրեն Պետրոսյանը հայտնում է, որ երեկ, երբ պարալիզացվել էր ճանապարհի Կիրանց տանող հատվածը, ոստիկանապետը, մարզպետը և այլ պաշտոնյաներ խոստացել են, որ հարցի վերաբերյալ կամ լուծում կառաջարկեն կամ դիրքորոշում կարտահայտեն։

Նրա խոսքով՝ գյուղացիների դիմադրությունից հետո ոստիկանները ասել են իբրև տեղյակ չեն պայմանավորվածությունների մասին։

«Քիչ առաջ ոստիկանները մոտեցան ինձ, խոսելու ժամանակ ասացին, որ թյուրիմացություն է եղել, Պաշտպանության նախարարությունան աշխատակիցները պայմանավորվածության մասին տեղյակ չեն եղել։

Սա հերթական կեղծիքն է, փորձում են ուղղակի ժամանակ շահել կամ քնեցնել գործընթացը, որը իրենց չի հաջողվելու»,-նշել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունենա այս գործում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ցուցարարներին է միացել նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։

Հիշեցնենք, որ երեկ նույնպես Տավուշի բնակիչները փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը` բողոքելով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ, ըստ որի՝ «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել