Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով, 40-րդ և 45-րդ կետերով.
1. Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձին գործառույթների իրականացման խորհրդատու Վազգեն Սեդրակյանին պարգևատրել
Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»: