«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի հաղորդակցության մասնագետ Աննա Թավաքալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին գրեթե բոլոր լրատվամիջոցներից զանգեր եմ ստացել, մեկնաբանության խնդրանքով…
Այս պահին կարող ենք կիսվել հետևյալ տեղեկատվությամբ.
«Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հիվանդանոցի առօրյա աշխատանքը ոչ մի րոպե չի խափանվել և շարունակում է ընթանալ իր բնականոն հունով։
Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը:
Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք զգուշորեն և մասնագիտական էթիկային և ՀՀ օրենքին համապատասխան լուսաբանեցին իրավիճակը»: