Հանրային տրանսպորտում Ազգային ժողովի պատգամավորի հասցեին վիրավորանքներ հնչեցրած երիտասարդը Երևանի քննչականում է։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Վերջապես Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի, տվյալ դեպքում՝ ինձ հետ։ Նա Երևանի քննչականում է (Պարույր Սևակի փողոց): Շուտով կհասնեմ»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Վարդանյանը խուլիգանություն կատարելու անմիջական հիմքով ձերբակալվել էր։