Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 9-ին որոշումներ է ստորագրել երկու դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոններում նշանակումներ կատարելու մասին։
Ըստ առաջին որոշման՝ Երևանի Ա․Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի ընտրված վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում նշանակվել է Նարա Ղազարյանին։
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատարի 2024 թվականի ապրիլի 3-ի հ.Ն/18080-24
գրությունը՝
1. Նարա Ռաֆայելի Ղազարյանին 2024 թվականի ապրիլի 12-ից նշանակել «Երևանի Ա. Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում, կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2024 թվականի ապրիլի 12-ից մինչև 2029 թվականի ապրիլի 12-ը ներառյալ»։
Երկրորդ որոշման համաձայն՝ Երևանի հ․98 հիմնական դպրոցի ընտրված վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում նշանակվել է Օլեգ Նավասարդյանը։
Որոշման մեջ նշված է․
«Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատարի 2024 թվականի ապրիլի 3-ի հ. Ն/18088-24 գրությունը՝
1. Օլեգ Արշավելի Նավասարդյանին` 2024 թվականի ապրիլի 12-ից նշանակել «Երևանի հ.98 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում, կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2024 թվականի ապրիլի 12-ից մինչև 2029 թվականի ապրիլի 12-ը ներառյալ»: