Տոկաևը Հայաստանին Հարավային Կովկասում իր հուսալի գործընկերն է անվանել

Ապրիլի 15-ին ՀՀ է ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած համատեղ հայտարարության ժամանակ, նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Հայաստան հրավիրելու համար։ Նա նշել է, որ որպես Ղազախստանի նախագահ պաշտոնական այցով առաջին անգամ է Երևան այցելում։

«Հայաստանը շատ կարևոր և վստահել գործընկեր է Ղազախստանի համար Հարավային Կովկասում։ Մեր հարաբերությունները հիմնված են անքակտելի բարեկամության և փոխօժանդակության վրա։ Մեր նպատակներն ու շահերը ռեգիոնալ և միջազգային խաղաղության և անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են։ Այս տարի 25-րդ ամյակն է այն օրվանից, ինչ ստորագրվեց բարեկամության և համագործակցության պայմանագիրը երկու երկրների միջև»,-ասաց նախագահը։

Տոկաևը նշեց նաև, որ այսօրվա այցն իր համար հատուկ նշանակություն ունի, բանակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ ապացուցում են այն, որ իրենք հետաքրքրված են պահպանելու բարձրագույն մակարդակում միմյանց գործընկերությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել