Ապրիլի 15-ին՝ ժամը 9։45, «Մուրացան» համալսարանական բուժհաստատություն է տեղափոխվել անհայտ պացիենտ` 1 տարեկան. հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Երեխայի վիճակը գնահատվել է ծանր, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցնելուց հետո, երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ հետագա բուժական գործընթացը կազմակերպելու նպատակով»,- հայտնել է նա։