«Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի անօրինական հարձակումն արդարացրեց մեր մտավախությունները։ Իրանի արձագանքը և դրան հաջորդած իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրավիճակը կարող է արագ վերաճել տարածաշրջանային պատերազմի»,-նշվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:
Ըստ Թուրքիայի՝ նախքան Իսրայելի դեմ գործողության իրականացումը, նրանք կապվել են Իրանի և ԱՄՆ իշխանությունների հետ և կոչ արել նրանց ցուցաբերել չափավորություն․ «Մեր պետության միջոցով կողմերը փոխադարձ ակնկալիքներ ու ուղերձներ են փոխանցել, անհրաժեշտ նախաձեռնություններ են իրականացվել՝ ապահովելու համաչափ արձագանքներ»։
Թուրքիան հորդորել է Իրանի իշխանություններին և արևմտյան երկրներին, որոնք ազդեցություն ունեն Իսրայելի վրա՝ դադարեցնելու էսկալացիան։
«Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ կանխելու մի գործընթացի սկիզբ, որն անուղղելի վնաս կհասցնի մեր տարածաշրջանի կայունությանը և կառաջացնի շատ ավելի մեծ գլոբալ հակամարտություններ»,-նշվում է հայտարարության մեջ։