36 ժամ գազ չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում

Գազպրոմ Արմենիան հայտնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացնելու աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 15-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 16-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի, Ամառանոցային 1-ին տարածքի, Շահումյան 16-րդ փողոցի, Հաղթանակ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ փողոցների, նշված փողոցների նրբանցնքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել