Ապրիլի 15-16-ին գեոմագնիսական փոթորիկներ կլինեն։
Աստղագետները հայտնում են սպասվող գեոմագնիսական փոթորկի մասին, որը մեզ «կհարվածի» ապրիլի 15-ին և 16-ին:
Այս մասին գրառում է կատարել Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն իր ֆեյսբուքյան էջում։
Օվկիանոսների և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տվյալներով՝ այն կլինի G2 (միջին)կատեգորիայի։
Ապրիլի 11-ին Համաշխարհային կոորդինացված ժամանակով (UTC) ժամը 17:00 ՆԱՍԱ-ի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի աստղագետները գրանցել են արևի ցածր ինտենսիվության բռնկում՝ M5 (R1) ռենտգենյան տիրույթում՝ արեգակնային AR3633 բծից:
Ժայթքումն ուղեկցվել է պլազմայի արտանետմամբ՝ 500-700 կմ/վ արագությամբ։