Ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Հայտնում են Ղազախստանի պաշտոնական լրատվամիջոցները։
Նա բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Այցի ավարտին Տոկաևը Երևանից կուղևորվի Ղազախստանի՝ հեղեղումների գոտում գտնվող շրջաններից մեկը։