«Փոխվարչապետին եմ հրավիրել, ասել՝ ոչ մի կերպ չեմ կարողանում այս թեմայի հետ հարաբերվել»․ վարչապետ

«Այս տարվա հունվարին, երբ Լոռու, իսկ հետո Արմավիրի մարզ մեկնեցի, վերադարձից հետո փոխվարչապետին եմ հրավիրել և ասել եմ՝ կարո՞ղ է այս ծրագիրը ուղղակի կանգնեցնենք, որովհետև արդեն ոչ մի կերպ չեմ կարողանում այս թեմայի հետ հարաբերվել»,-այսօր՝ ապրիլի 12-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ այդ մասին քննարկումներ են ունեցել նաև ԿԳՄՍ նախարարի հետ, և որ խնդիրներ կան ծրագրի նախագծման փուլում, տեխնիկական վերահսկողության, շինարարության և այլ  փուլերում․ «Գնացինք Էջմիածին, դպրոցի համար նոր սպորտդահլիճ է կառուցվել, հիմա սպորտդահլիճը շահագործման ենք հանձնելու, դպրոցը քանդենք, նորից կառուցենք․ այսինքն այսպիսի բաներ կան, որ ուղղակի չեն կարող մտքովդ անցնել»։

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ այս բոլոր շերտերում գործ ունեն նաև կրթական ոլորտի խնդիրների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել