Դատախազություն հաղորդում է ստացվել, որ 102-րդ ռազմաբազայում ապօրինի անազատության մեջ պահվող ՌԴ քաղաքացի կա

Գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից այն մասին, որ Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազայում ապօրինի անազատության մեջ պահվող ՌԴ քաղաքացի կա։

Այս մասին Iravaban.net-ին հայտնել է դատախազության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։

«Հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,-նշել  է նա։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ավելի վաղ հայտարարություն է տարածել ու հայտնել, որ ոմն Ան․ Շչետին գտնվում է հետախուզման մեջ և ապաստանել էր ՀՀ-ում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։

«Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինին ինքնաթիռով տեղափոխել ՌԴ։

Հերթական անգամ ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցնեը, խախտելով ՀՀ օրենսդրությունը, ապօրինի գործողույթուններ են իրականացնում, ՀՀ տարածքում անձին առևանգում են, պահում ապօրինի անազատության մեջ և փորձում են տեղափոխել ՌԴ։ Պպահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ՆԳՆ-ից անհապաղ միջոցներ ձեռնարկել և ազատել Շչետինին, քրեական հետապնդում իրականացնել առևանգողների նկատմամբ, իսկ ԱԱԾ-ից՝ միջոցներ ձեռնարկել կանխելու Շչետինին բռնի տեղափոխումը», – նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել