Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանազատումը սկսելու հետ կապված հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում չկա։
«Սահմանազատման հատվածներում կարևորագույն սկզբունքների (անվտանգություն, սոցիալ-կենցաղային, իրավական) շուրջ մինչև վերջնական որոշումներ չլինեն, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին որոշում չենք ունենա»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում նաև մանրամասնելով․ «Սահմանազատումն այդ հատվածից (Տավուշից- խմբ․) սկսելու մասով որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի»։
Նա նշել է, թե բազմաթիվ հարցեր քննարկվել են, բազմաթիվ հարցերի շուրջ ընկալումները նույնատիպ են, բայց հարցեր կան՝ ոչ։