Երկու հիմանական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից․ Արարատ Միրզոյան

Ես իրոք կարծում եմ, որ մենք պատմական հնարավորություն ունենք Հարավային կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու, Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին և կառուցողական է մոտենում բոլոր բանակցություններին, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Կոնկրետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մենք մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել ենք։ Ցավոք սրտի, երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից։ Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին։ Երկրորդ առանցքային կետը ենթակառուցվածքների ապաշրջափակումն է»,-ասաց ԱԳ նախարարը։

Միրզոյանն անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նշելով, որ վերջին հանդիպումը եղել է Անթալիայում, բայց շփումները շարունակվում են․ «Անթալիայում մենք ավելի լայն փոխըմբռնման եկանք, ես կարծում եմ։ Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ բացել ցամաքային սահմանը Թուրքիայի և Հայաստանի միջև երրորդ երկրների քաղաքացիների համար և Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն։ Հուսամ՝ առաջիկայում կտեսնենք դրա իրականացումը։ Պարոն Ռուբինյանը և պարոն Քըլըչը կապի մեջ են, կկազմակերպվի նրանց հանդիպումը և կկարողանանք մի փոքր էլ առաջ գնալ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել