Քաղաքացիներ Ա․Մ․-ին և Լ․Կ-ին մեղադրանք է առաջադրվել չպարզված անձից հավելվածի միջոցով խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 2024 թվականի փետրվարի 8-ին անձնական օգտագործման նպատակով, ապօրինի ձեռք են բերել, փոխադրել և պահել խոշոր չափի՝ 26,76 գրամ թմրամիջոց, որը նույն օրը հայտնաբերվել և վերցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից Աշտարակի բաժնում կատարված Լ․Կ․-ի անձնական խուզարկությամբ՝ տաբատի հետևի գրպանից։
Գործը դատարան է ստացվել 2024 թվականի մարտի 11-ին։ Որպես հիմնական պատիժ է ընտրվել տուգանքը։