Արմեն Հակոբյանը վերանշանակվել է ՊՊԾ պետի տեղակալի պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 4-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբյանին վերանշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնում»,-նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ Հակոբյանն այս պաշտոնում նշանակվել էր 2023-ի մայիսին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել