Շատ մեծ խնդիրներ են լինելու Տավուշի գյուղերը հանձնելու դեպքում. Սերժ Սարգսյան

«Տավուշի գյուղերը հանձնելու դեպքում շատ մեծ խնդիրներ են լինելու։ Կարծում եմ՝ մինչեւ այդ որոշումն ընդունելը նրանք չգիտեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենալու, թե ինչպես են այս փուլում հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի խաղաղ ապրելու, թե ինչի՞ց ելնելով նրանք մեր Հանրապետություն մտնող գազատարը պիտի անվնաս թողնեն։ 90-ականների սկզբին շատ մեծ դժվարությունների գնով Հայաստանին հաջողվեց վերջ տալ այդ գազատարների պայթեցմանը, եթե իրեն թվում է, որ արդեն ամեն ինչ լավ է, հայերն ու ադրբեջանցիները եղբայրացել են․․․ ինչ ասեմ»,- այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, թե ինչի հիման վրա է Հայաստանն այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին․ «Ցանկացած դիվանագիտական մի թեթեւ կուրս անցած մարդը գիտի, որ բանակցային պրոցեսն այնպիսի պրոցես է, որ երբ համաձայնեցված չէ փաստաթղթի վերջին կետը, ապա նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Սա սահմանազատան գործընթա՞ց է, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալն է։ Մեր գլխավոր բանակցողը մեզ ասում է՝ եթե չտանք, ապա ադրբեջանցիները կհարձակվեն, մենք արդյո՞ք կարող ենք մտածել, որ վաղը կամ մյուս օրը Ադրբեջանը կարող է պաման դնել ու ասել՝ եթե Սյունիքը չտաք, մենք կհարձակվենք եւ այսպես ինչ ուզի, վերցնի․ սա ի՞նչ մոտեցում է»։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքին, թե Սերժ Սարգսյանը գիտի, թե որն է Հայաստանի սահմանը, Սերժ Սարգսյանն արձագանքել է․ «Ալեն Սիմոնյանն ո՞վ է, էդ էր պակաս իրեն մեկնաբանեմ»։

Անդրադառնալավ Քառօրյա պատերազմին և հարցին, թե այդ շրջանում ինչո՞ւ Ադրբեջանը հարձակում գործեց, Սարգսյանն ասել է․ «Որովհետեւ Ադրբեջանը ձախողվել էր դիվանագիտական բանակցություններում, եւ փորձեց օգտագործեց այն հնարքը, որը օգտագործում էր 1994 թվականին, երբ անընդունելի պայմաններում կողմից մեկին առաջարկում էին հրադադար, կողմերից մեկը նախաձեռնում էր ռազմական գործողություններ եւ այդ փուլն անցնում էր։ Պատահական չէ, որ այդ ձախողման մասին Ադրբեջանի ղեկավարը արդեն 2016-ի աշնանը հայտարարեց, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը։ Հիշում եք, որ ինքը նույնը 2 անգամ կրկնել է 44-օրյա պատերազմից հետո։ Նրա նպատակն այն էր, որ որպեսզի փոխի բանակցային գործընթացը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել