Մեծ ուղի անցած գեներալը․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ

Լրացավ պետական, ռազմական նշանավոր գործիչ Մարիուս Արամի Յուզբաշյանի ծննդյան հարյուրամյակը (1924 – 1993):

Այս մասին հայտնում են «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ից։

«Հիրավի նշանակալի է նրա անցած ճանապարհը` ուղեկցված Երկրորդ համաշխարհայինի ահեղ տարիներին պարտիզանական ջոկատի հրամանատարի որակում ծավալած գործունեությամբ, անվտանգության համակարգում օպերլիազորից գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումով Հայաստանի անվտանգության կառույցի ղեկավարումը ստանձնելով (1978 – 1988):

Նրա վաստակը բարձր է գնահատվել, պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին, 2-րդ աստիճանների, Կարմիր աստղի երկու շքանշաններով, մեկ տասնյակից ավելի մեդալներով:

Ականավոր հետախույզը համակողմանի զարգացած անձնավորություն էր, համակարգում անառարկելի հեղինակություն, օպերատիվ աշխատանքի փայլուն կազմակերպիչ, հմուտ ղեկավար, խոհուն ուսուցիչ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել