Բացահայտելով ֆինանսների ապագան Doing Digital 2024 ֆորումում

Ապրիլի 3-ին Երևանում կայացավ SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը, որն այս տարի կրում էր «Հնարավորություններին ընդառաջ» խորագիրը։ Այն նպատակաուղղված էր ներկայացնել թվային փոխակերպման վերջին միտումները ֆինանսական և այլ ուղղություններում՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես թվային փոխակերպման նոր հարթակ։ Երկրորդ տարին անընդմեջ, թվային փոխակերպման առաջամարտիկ Ամերիաբանկը ֆորումի կողքին է՝ այս անգամ որպես ֆինթեք գործընկեր։

Ֆորումի մեկնարկը տրվեց Doing Digital ֆորումի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի բացման խոսքով, որից հետո տարբեր ոլորտների առաջատար մասնագետները շարունակեցին ելույթ ունենալ փոխակերպման շուրջ, կայացան պանելային քննարկումներ։

«Ֆինանսների ապագան» պանելայն քննարկման մասնսկիցներն էին Բրեթ Քինը՝ ֆորումի գլխավոր խոսնակը, Fastex-ի տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Balchug Capital-ի հիմնադիր Դավիթ Ամարյանը, Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը և Էփրիքոթ Քեփիթալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը: Ոլորտի առաջատարները խոսեցին ֆինանսական ապագայի, թվայնացան, արհեստաական բանականության դերի մասին` կիսվելով իրենց փորձով:

Վախթանգ Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ ֆինանսների ու տեխնոլոգիաների առումով այս պահին գտնվում ենք բեկումնային փուլում․ «Այն ինչ անում ենք այսօր, վկայում է այն հսկայական փոփոխությունների ու փոխակերպման մասին, որ վաղը լինելու է ֆինանսների աշխարհում»։

«Ֆինանսական ապագայի մասին մտածելիս ես տեսնում եմ ավելին, քան ֆինանսական ծառայությունների թվայնացումն է: Տեխնոլոգիական փոխակերպումների ներուժով մեծ կազմակերպությունները փոփոխությունների են ենթարկվում` ձգտելով համագործակցել ֆինթեքների հետ: Այս ամենի առանցքային կետը ոչ թե նորարարական լուծումներն են, այլ արագ լուծումները, որոնք, հիմնականում, տալիս են մեծ ընկերությունների կողմից հիմնված առանձին մարմինները: Կարծում եմ, որ 10 տարուց Ամերիաբանկը չի լինի պարզապես բանկ, այլ կունենա տարբեր դուստր կազմակերպություններ, որոնք կընդգրկեն օգտագործողների ավելի մեծ բազա` առաջարկելով ծառայությունների լայն ընտրանի` ներառյալ ճանապարհորդություն, միջոցառումներ, բժշկական և պետական ծառայություններ` դառնաալով առաջին «Fintech Unicorn»-ը»,- պանելային քննարկման ժամանակ նշեց Շամցյանը:

Ֆորումի գլխավոր խոսնակը մի շարք բեսթսելլերների հեղինակ Բրեթ Քինգն էր։ Խոսնակների շարքում էին նաև Մարտին Գալստյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Հարմիկ Ազարյանը, Արտյոմ Շամցյանը, Մոհամեդ Բարդաստանին, Դիրք Օլմայերը, ովքեր կիսվեցին նորարության իրենց մոտեցումներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել