Դատավոր Վահե Միսակյանին հայտարարվել է խիստ նկատողություն

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել:

Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարել խիստ նկատողություն:

Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավորը թույլ է տվել գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու պահանջի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն, որի արդյունքում ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել և քրեական գործի վարույթը կարճվել է:

Հավելենք, որ գործի դատաքննությանը մասնակցել են Խորհրդի 9 անդամներ և խախտման որոշումն ընդունվել է միաձայն: Միաժամանակ

Խորհրդի անդամներ Քրիստինե Մկոյանը, Նաիրա Հովսեփյանը, Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը կողմ են եղել առավել մեղմ կարգապահական տույժի տեսակին և կարգապահական տույժի տեսակի կապակցությամբ ունեն հատուկ կարծիք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել