ԵՄ-ի հետ արտոնագրերի հեշտացման մասին համաձայնագիրն ԱԺ-ն ընդունեց միաձայն

Քիչ առաջ ԱԺ-ում ֊քննարկման դրվեց Եվրոպական միության հետ արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի վավերացման հարցը, որն ընդունվեց միաձայն: Ներկա 108 պատգամավորները կողմ քվեարկեցին համաձայնագրի վավերացմանը:

ԵՄ-ի հետ արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Ինչպես նաև նախատեսվում է նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը՝ դարձնելով 35 եվրո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել