Ավանդական ջահերով երթն այս տարի ևս կմեկնարկի Երևանի կենտրոնից` Հանրապետության հրապարակից։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը (ՀԵՄ)։
Երթը կսկսվի ապրիլի 23-ին` ժամը 19։15-ին։
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, բոլոր ցանկացողներին հնարավորություն կտրվի երթին մասնակցել որպես ջահակիր։ Անհարժեշտ է առցանց հայտադիմում լրացնել»,– ասված է հաղորդագրությունում։