Վարորդների բանկային հաշիվների վրա արգելանք կդրվի` տուգանքը ժամանակին չվճարելու համար․ Արման Չիլինգարյան

Թվային ռեսուրսներից օգտվելու հնարավորություն են ստեղծել, խրախուսել վարորդներին անցնել էլեկտրոնային ծանուցումների համակարգի։ Այս մասին Ներքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։

«Եթե սահմանված ժամկետներում տուգանքները չեն վճարում, դրա համար հավելյալ ռեսուրսներ են ծախսվում։ Առավել հաճախ ժամկետներում չվճարելու պատճառը լինում է այն, որ մարդիկ ժամանակին չեն ծանուցվում, հաշվառված են մեկ տեղում, ապրում են այլ տեղում, չեն օգտվում հավելյալ ծանուցումների համակարգերից։

Վարորդների խախտումները 20% կզեղչվեն, եթե էլեկտրոնային փոստով ծանուցում ստանան»,-նշել է Չիլինգարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել