Լրգարողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ասաց, որ իրենք հող հանձնող չեն։
«Ո՞վ է հայրենիք քանդողը, վարչապետը հող չի հանձնում։ Գլխավոր շտաբի պետը զինված ուժերի ղեկավարն է, և ես ղեկավարում եմ զինված ուժերը, զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են։ Պատերազմը կարող է լինել մեկ, երկու, երեք ժամ հետո, մեկ տարի հետո, 2 տարի հետո, 5 տարի հետո» , – նշեց Ասրյանը։
Նա կրկնեց՝ «մենք հող հանձնող չենք»։
Ռուսական ուղեկալի վերաբերյալ հարցին նա պատասխանեց, որ դա ԶՈՒ գլխավոր շտաբի պետին տրվելիք հարց չէ։