Այս շաբաթ բողոքները նվազել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրման մասին։
«Այս շաբաթ շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է գործում համակարգը։ Պետք է ժամանակ տանք, որ համակարգը հունի մեջ ընկնի»,-լրագրողներին ասաց նախարարը։
Նա հավաստիացրեց, որ դեղերն այս քայլի արդյունքում չեն թանկանա։