Կառավարությունն այսօր՝ մարտի 21-ին, որոշում ընդունեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու վերաբերյալ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պաշտոնը կզբաղեցնի տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը։
Նորանշանակ պաշտոնյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում ռեկտոր է ընտրվել 2020 թ.-ին։
Վարդանյանը շնորհակալություն հայտնեց իրեն այդ պաշտոնում առաջադրելու համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին իմ նկատմամբ դրսևորած, ցուցաբերած բարձր վստահության համար, և համոզմունք հայտնել, որ համագործակցելով կառավարության գործընկերների, ԱԺ գործընկերների, ոլորտի ճարտարապետների, շինարարների, կառուցապատողների հետ, կկարողանանք որոշ ժամանակ հետո արձանագրել հարազատ մասնագիտական ոլորտում առաջընթաց և իրականացնել կառավարության ծրագրում նախանշված ծրագրերը»։