Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը հրաժարական է տվել։ Iravaban.net-ին հայտնեց ՀՊՏՀ մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայտնեցին, որ այս պահին ընդհանրապես այլ տեղեկություններ չունեն և չգիտեն էլ, թե ով կլինի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը ՀՊՏՀ ռեկտոր էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 23–ին։