Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Քննարկվել են մարտի 19-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրվող աջակցության ծրագրերին»,-գրել է Կոնջորյանը: