«Հայաստանում ավելի քան 100 կազմակերպություն է գրանցված, որոնք ղազախական կապիտալ ունեն, իսկ Ղազախստանում նմանատիպ 435 ընկերություն կա»,-Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուն։
Նա հայտնել է նաև, որ նշված ձեռնարկատերերի և առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժի համար մենք նոր թռիչքներ ենք բացում Երևանի և Աստանայի միջև։
Հայաստանի և Ղազախստանի միջև տրանսպորտային լոգիստիկ կապերի ոլորում նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է, իր խոսքում նշել է Արարատ Միրզոյանը։
«Դա լոգիստիկ հնարավորություններ կտա` հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորությունը հարգելու, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Հայաստանն ընդլայնում է երկու երկրի միջև փոխգործակցության մակարդակը, իսկ առևտրատնտեսական հարաբերություններն էլ դինամիկ զարգանում են։