«Միտինգի չեք էլի, ժողովո՛ւրդ ջան, սա Երևանի ավագանու նիստն է»,-ավագանու նիստի ընթացքում, որտեղ լարված իրավիճակ է, հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ նիստի մեկնարկին ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հանդես եկան առաջարկներով, Ավինյանը դրանք չդրեց քվեարկության։
Բացի այդ, նիստի օրակարգը հաստատելու և անհրաժեշտ քվե ունենալու համար հարցը երկու անգամ դրեց քվեարկության, ինչն էլ զայրացրեց ավագանու ընդդիմադիր խմբակցություններին և լարված իրավիճակ ստեղծվեց։
«Իմ նեռվերը բետոնից են. ինձ հունից չեք կարողանալու հանել»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։