Հայաստանի տարածքում մարտի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![Armenia_10_03_24.png (175 KB)](https://armenpress.am/static/voting/2024/03/Armenia_10_03_24.png)
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում մարտի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
![Yerevan_10_03_24.png (19 KB)](https://armenpress.am/static/voting/2024/03/Yerevan_10_03_24.png)