Անկեղծորեն ցանկանում ենք՝ հայ-թուրքական ​​սահմանը բացվի. Միրզոյանը՝ Anadolu-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական Anadolu  գործակալությանը ու խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ են եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև՝ ընդգծելով, որ «մշտական կապ կա, ինչն ապահովում է դրական դինամիկա»։

Հիշեցնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել երկրների միջև ցամաքային սահմանը՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, Միրզոյանը հայտարարել է, որ դա կգործի ոչ միայն երրորդ երկրների քաղաքացիների, այլ նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։

Միրզոյանը հայտարարել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը հարցականի տակ է և հիշեցրել է, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։

«Որպես Հայաստանի Հանրապետություն՝ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պետական սահմանը շուտափույթ բացվի, մենք ցանկանում ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը ընդլայնվեն», -ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել