Արդարադատության նախարարի հրամանով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Լաերտ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մարտի 4-ին Գրիգորյանը պաշտոնանկ է արվել սեփական դիմումի համաձայն:
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը․
Լաերտ Շեյրիի Գրիգորյանը ծնվել է 1973թ. փետրվարի 9-ին Էջմիածին քաղաքում:
1993-1995թթ. ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ունկնդիր:
1995-1996թթ. ՀՀ ՆԳՆ Երևանի ՆԳՎ ՔՀԲ 5-րդ բաժանմունքի օպերլիազոր։
1996-1997թթ. ՀՀ ՆԳՆ Երևանի Շահումյանի շրջ․ ՆԳԲ ՔՀԲ-քի օպերլիազոր։
1997-1999թթ. ՀՀ ՆԳՆ Վաղարշապատի ՆԳԲ ՀՔԲ-քի օպերլիազոր։
1999-2004թթ. ՀՀ ՆԳՆ Վաղարշապատի ՆԳԲ ՀՔԲ-քի ավագ օպերլիազոր։
2004-2004թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Վաղարշապատի բաժնի ՔՀԲ-քի ավագ օպերլիազոր։
2004-2005թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Վաղարշապատի բաժնի ՔՀԲ-քի պետ։
2005-2011թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։
2012-2013թթ. ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ Արտաշատի բաժնի պետ։
2013-2015թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ։
2015-2015թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Վաղարշապատի բաժնի պետ։
2015-2016թթ. ՀՀ ոստիկանության Արագածոտնի ՄՎ պետի օպերատիվ գծով տեղակալ։
2016-2016թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի պետ։
2016-2017թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ պետ։
ՀՀ արդարադատության նախարարի՝ 2019թ. նոյեմբերի 11-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ:
2021-2022թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ:
ՀՀ արդարադատության նախարարի՝ 2022թ. մարտի 29-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ:
ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի՝ 2022թ. նոյեմբերի 1-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ:
ՀՀ արդարադատության նախարարի՝ 2024թ. հունվարի 25-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ:
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր: