Բարձրագույն դատական խորհուրդը մահվան հանգամանքի հիմքով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Ալբերտի Պետրոսյանի լիազորությունները 2024 թվականի փետրվարի 21-ից դադարեցրել է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ խորհուրդը որոշումն ընդունել է այսօր՝ մարտի 1-ին։
Աղվան Պետրոսյանը ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1993 մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Շենգավիթի ժողդատարանի գրասենյակում՝ որպես գործավար։ 1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2003 թվականից աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից 2018 թվականը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: