Մահացել է դատավոր Աղվան Պետրոսյանը

Բարձրագույն դատական խորհուրդը մահվան հանգամանքի հիմքով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Ալբերտի Պետրոսյանի լիազորությունները 2024 թվականի փետրվարի 21-ից  դադարեցրել է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ խորհուրդը որոշումն ընդունել է այսօր՝ մարտի 1-ին։

Աղվան Պետրոսյանը ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1993 մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Շենգավիթի ժողդատարանի գրասենյակում՝ որպես գործավար։ 1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2003 թվականից աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից 2018 թվականը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել