Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության մասին։
«Հանրության շրջանում եղող անհանգստությունները կան նաև մեր քաղաքական թիմում և այդ հարցը այդ կոնտեքստում էլ քննարկվում է։ Ես կարծում եմ, որ մեր հանրության անհանգստությունները չեն վերաբերվում նրան, որ սահմանապահների թիվը փոքր է, այլ վերաբերվում են նրան, որ սահմանապահները թիվ ունեն և մեր քննարկումներն այդ կոնտեքստում են»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։